Tag Archives: ազատ ոճ

Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնություն

2 Ноя

2010թ սեպտեմբերի 4-ին Երևանի «DDD» մարզահամալիրում «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանի ներքո մեկնարկեց ՀՀ լողի առաջնությունը: Այն սկսվեց հանդիսավոր քայլերգով և պաշտոնական բացման արարողությամբ: Առաջնությանը մասնակցում էին թվով քսան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից: Համաձայն երկօրյա առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի առաջին օրն իրենց ուժերը չափեցին չորս լողատարածությունում` 50մ բրաս, 25մ ազատ ոճ, 50մ թիկնալող և 100մ ազատ ոճ:

Առաջնությունը անցկացնում էին Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստանի լողի ազգային դաշնության հետ համատեղ: Այն առաջինն էր առաջիկայում անցկացվելիք հինգ հաշմանդամային հանրապետական առաջնություններից, որոնք ներառվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սպորտային ծրագրում: