Архив | Uncategorized RSS feed for this section

ՀՇՀԽՈՒ մարզիկների սեղանի թենիսի Հայաստանի առաջին առաջնություն

9 Ноя

2010թ հոկտեմբերի 9-10  Վանաձորի «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի մարզադահլիճում անցկացվեց հենաշարժողական համակարգի խնդիրներ ունեցող մարզիկների ՀՀ սեղանի թենիսի առաջին առաջնությունը: Առաջնությունն անցկացնում էին Հաշմանդամային սպորտի և Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիաները: Առաջնությանը մասնակցեցին տարբեր հաշմանդամային սպորտային ակումբների քսան մարզիկներ:

Մարզիկները մրցեցին երկու միավորված խմբերում`TTI-TTV (սայլակներով) և TTVI-TTX (կանգնած):

Հաղթողներն ու մրցականակակիրներն էին        

TTI-TTV խմբում`

I տեղ- Արման Սարգսյան

II տեղ- Տիգրան Գրիգորյան

IIIտեղ- Աշոտ Սարգսյան

TTVI-TTX խմբում`

տղաներ

I տեղ- Հմայակ Ավետիսյան

II տեղ- Արթուր Գալստյան                                                                        

III տեղ- Կարեն Հովհաննիսյան

աղջիկներ

I տեղ- Վարդանյան Անահիտ

II տեղ- Միրաքյան Սյուզի

III տեղ- Ղազարյան Մելինե

Առաջնությունը նպատակ ուներ

Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում քարոզել սպորտով զբաղվելու կարևորությունը։

Նպաստել Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամային սեղանի թենիսի մասսայականացմանը և հետագա զարգացմանը։

Խրախուսել պարբերաբար մարզումների անցկացումը և հաշմանդամային սեղանի թենիս զարգացումը սպորտային ակումներում։

Բարձրացնել մարզիկների սպորտային վարպետությունը։

Ամփոփել սպորտային ակումբներում տարվող աշխատանքները:

Ի հայտ բերել 2010թ Հանրապետության լավագույն հաշմանդամ սեղանի թենիսիտներին։

Կազմավորել ՀՇՀԽՈւ մարզիկների ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքական թիմը։



Առագաստանավային առաջնություն ավանդական սևանյան նավակներով

9 Ноя

2010թ սեպտեմբերի 19-ին ավարտվեց Սևանա լճում անցկացվող առագաստանավային առաջնությունը` ավանդական հայկական առագաստանավերով:

Առաջնությանը մասնակցեցին հաշմանդամային սպորտային ակումբների չորս թիմեր: Մրցակցային տասերեք մրցահերթերի արդյունքում առավելագույն միավորներով առաջին տեղը գրավեց և «Lions clab»-ի գավաթին արժանացավ «Հայկական ճամբար-2» թիմը:

Առաջնությունն անցկացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի և Հայաստանի առագաստանավային սպորտի ֆեդերացիայի աջակցությամբ:

ԲՈՉԻԱՅԻ ՀՀ ԱՌԱՋԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

9 Ноя

2010թ սեպտեմբերի 8-12 անցկացվեց ՀՀ բոչիայի առաջին առաջնությունը: Առաջնությունն անցկացնում էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որը համդիսանում է բոչիայի` CPISRA միջազգային սպորտային կազմակերպության միակ հավատարմագրված ազգային ներկայացուցիչը Հայաստանում:

Առաջնությանը մասնակցեցին թվով տասնութ մարզիկներ և վեց թիմեր Հայաստանից ու Արցախից: Մարզիկները մրցաշարի երկու օրերի ընթացքում իրենց ուժերը չափեցին թիմային և անհատական պայքարում:

Թիմային պայքարում առաջին տեղը գրավելով Հայաստանի Հանրապետության չեմպիոն դարձավ «Հայկական ճամբար» թիմը (Երևան): Երկրորդը` «Հույսի կամուրջ- Իջևան» թիմն էր, իսկ պատվո հարթակի երրորդ տեղը գրավեց «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» թիմը (Արմավիր):

Անհատական մրցապայքարն անցկացվում էր մարզիկների երկու տարբեր ֆունկցիոնալ դասակարգերում` BC1 և BC2:

BC1 դասակարգում հաղթող ճանաչվեց տասնմեկամյա Նվեր Միրզոյանը «Լիարժեք կյանք» ակումբից (Ստեփանավան), երկրորդ տեղում էր` Աշոտ Օհանյանը («Հույսի կամուրջ- Իջևան») և երրորդ տեղում էր Սարգիս Հակոբյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»):

BC2-ում առաջատար դարձավ Սևակ Ասլանյանը («Հայաստանի մանուկներ հիմնադրամ»), երկրորդ և երրորդ տեղերում էին` Մանուշակ Մելքումյանն ու Քրիստինե Աբրահամյանը (Արցախ) :

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից ստացան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանակակիրները պարգևատրվեցին նաև մեդալներով:

Առաջնությունն անցկացվում էր Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում և կրում էր «Սպորտով դեպի հասարակություն խորագիրը»:

Առաջնության անցկացումը նպատակ ուներ`

· Հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում քարոզել սպորտով զբաղվելու կարևորությունը։

· Նպաստել հաշմանդամային սպորտաձևերի մասսայականացմանը և հետագա զարգացմանը։

· Խրախուսել պարբերաբար մարզումների անցկացումը։

· Բարձրացնել մարզիկների սպորտային վարպետությունը։

· Ամփոփել սպորտային ակումբներում տարվող աշխատանքները։

· Ի հայտ բերել հանրապետության լավագույն մարզիկներին։

Բոչիան պարալիմպիկ սպորտաձև է: Անցկացվում են բոչիայի Եվրոպայի, Աշխարհի առաջնություններ: Այն սպորտաձև է մարդկանց համար, ովքեր ստիպված են տեղաշարժվել սայլակով, ինչը պայմանավորված է մանկական ուղեղային կաթված ախտորոշման ծանր ձևերով, կամ այլ նևրոլոգիական խնդիրներով: Բոչիան գնդերով խաղերից ամենատարածվածն է աշխարհում: Խաղում են համապատասխան նշագծումով` 12,5մ×6մ չափեր ունեցող հարթ դաշտում: Խաղի էությունը կայանում է սեփական գնդակը նշանակետին հնարավորինս մոտ տեղակայելը, ինչն էլ հաղթանակ է բերում մարզիկին կամ թիմին:

ՀՇՀԽՈՒ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՀՀ ԼՈՂԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

2 Ноя

2010թ սեպտեմբերի 4-5 Երևանի «DDD» մարզահամալիրում անցկացվեց «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանը կրող Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնությունը: Առաջնությունը կազմակերպել էր Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստանի լողի ազգային դաշնության հետ համատեղ: Այն սկսվեց հանդիսավոր քայլերգով և պաշտոնական բացման արարողությամբ: Առաջնությանը մասնակցեցին թվով քսան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից: Մասնակիցների շարքերում էր նաև Եվրոպայի 2001թ Եվրոպայի առաջնության մասնակից Դավիթ Առաքելյանը: Համաձայն երկօրյա առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի երկու օրերի ընթացքում իրենց ուժերը չափեցին ութ լողատարածությունում` 50մ բրաս, 25մ ազատ ոճ, 50մ թիկնալող և 100մ ազատ ոճ, 50մ ազատ ոճ, 25մ թիկնալող, 100մ բրաս և 200մ ազատ ոճ:

Մրցանակակիր դարձան                           

50 մ բրաս

I- Ավագ Տոնոյան (0.42.97)

II- Արշակ Աթանեսյան (0.45.36)

III- Տիգրան Հարությունյան (0.55.05)

25մ ազատ ոճ

I- Հարություն Զաքարյան (0.30.00)

II- Ռոբերտ Հակոբյան (0.34.88)

III- Բարթողյան Գոռ (1.25.81)                                                          

25մ թիկնալող

I- Հարություն Զաքարյան (0.23.24)

II- Արմեն Մարտիրոսյան (0.32.87)

III- Բարթողյան Գոռ (1.23.55)

50 մ ազատ ոճ

I- Դավիթ Առաքելյան (0.34.44)

II- Արշակ Աթանեսյան (0.38.40)

III- Տիգրան Հարությունյան (0.46.07)

100 մ բրաս                                                                                                              

I- Ավագ Տոնոյան (1.36.00)

II- Տիգրան Հարությունյան (2.42.57)

III- Արտակ Դավթյան (5.50.02)

100 մ ազատ ոճ

I- Արշակ Աթանեսյան (1.41.31)

II- Ավագ Տոնոյան (1.32.07)

III- Տիգրան Հարությունյան (1.59.85)

50 մ թիկնալող

I- Արտակ Դավթյան (1.37.93)                                                          

II- Արշակ Աթանեսյան (0.45.34)

III- Տիգրան Հարությունյան (1.00.34)

200 մ ազատ ոճ

I- Դավիթ Առաքելյան (3.19.33)

II- Ավագ Տոնոյան (3.21.84)

III- Տիգրան Հարությունյան (3.57.91)

Տասնհինգամյա Մարգարիտա Հովակիմյանը 100մ բրաս լողավոճով իր դասակարգում ցույց սպորտի վարպետի նորմատիվային արդյունք: 100 մ բրաս լողատարածությունում սպորտային I կարգ լրացրեց Ավագ Տոնոյանը, 50մ ազատ ոճում IIIսպորտային կարգ լրացրեցին Դավիթ Առաքելյանն ու Արշակ Աթանեսյանը:

Արդյունքները հաշվարկելիս հաշվի է առնվել հաշմանդամ մարզիկների սպորտային դասակարգը և կիրառվել է միջազգային պրակտիկայում օգտագործվող գործակիցների մեթոդը:

Բոլոր մասնակիցները Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիայի կողմից ստացան հուշանվերներ ու պատվոգրեր, իսկ մրցանակակիրները պարգևատրվեցին մեդալներով:

Հենաշարժողական համակարգի խնդիրներով մարզիկների ՀՀ լողի առաջնություն

2 Ноя

2010թ սեպտեմբերի 4-ին Երևանի «DDD» մարզահամալիրում «Սպորտով դեպի հասարակություն» նշանաբանի ներքո մեկնարկեց ՀՀ լողի առաջնությունը: Այն սկսվեց հանդիսավոր քայլերգով և պաշտոնական բացման արարողությամբ: Առաջնությանը մասնակցում էին թվով քսան ֆիզիկական հաշմանդամություն ունեցող մարզիկներ ՀՀ մարզերից և Արցախից: Համաձայն երկօրյա առաջնության կանոնադրության, մարզիկները մրցաշարի առաջին օրն իրենց ուժերը չափեցին չորս լողատարածությունում` 50մ բրաս, 25մ ազատ ոճ, 50մ թիկնալող և 100մ ազատ ոճ:

Առաջնությունը անցկացնում էին Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան Հայաստանի լողի ազգային դաշնության հետ համատեղ: Այն առաջինն էր առաջիկայում անցկացվելիք հինգ հաշմանդամային հանրապետական առաջնություններից, որոնք ներառվում են Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող սպորտային ծրագրում:

Ռուսաստանի չեմպիոն թիմը հայաստանում, կամ դեպի ԳՈԼԲՈԼԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

16 Июл

2010թ. հուլիսի 10-ին Հայաստան է ժամանել Կորոլյովի Գոլբոլային      ակումբի թիմը։ Թիմին հրավիրել է Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան, որպեսզի հայաստանյան չորս լավագույն թիմերի մասնակցությամբ անցկացվի համատեղ ուսումնամարզական հավաք։ Ուսումնամարզական հավաքին մասնակցում են Էջմիածնի կույրերի միավորման «Կայծակ», Գյումրիի հաշմանդամների մարզամշակութային կենտրոնի «Շիրակ», Աբովյանի  «Աշխարն առանց արգելքների» ՀԿ-ի «Առյուծներ», «Հայկական Ճամբար» հկ-ի «Արծիվներ» թիմերը։ Հանդիսանալով  2010թ Ռուսաստանի չեմպիոն, Կորոլյովի թիմը  պատրաստվում է իր փորձը փոխանցել հայկական թիմերին ու վարպետության դասեր անցկացնել։ Ուսումնամարզական հավաքի գլխավոր նպատակն է Հայաստանի գոլբոլի հավաքական թիմի ձևավորումը, որը հնարաորության  դեպքում  մասնակցություն կունենա հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը Պարսկաստանի Սանանդաջ քաղաքում կայանալիք միջազգային մրցաշարին։

Հաշմանդամային Սպորտային Կազմակերպությունների Ցանց Հայաստանում

2 Июл

2009թ. hունիսի 29-30 «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպությունն ու «Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան» Ծաղկաձոր քաղաքի  Գլխավոր մարզահամալիրում անցկացրեցին եռօրյա սեմինար-հանդիպում «Հաշմանդամային սպորտի մասսայականացումն ու զարգացումը» թեմայով։ Սեմինարին ներկա էին Հայաստանի տարբեր շրջաններում գործող հասարակական կազմակերպությունների, սպորտային ակումբների և պետական կառույցների ներկայացուցիչներ: Սեմինարը նպատակ ուներ էլ ավելի բարձրացնել ՀՀ տարածքում գործող հասարակական կազմակերպությունների իրազեկվածությունը հաշմանդամային սպորտի ոլորտում և ստեղծել սերտ համագործակցություն  նրանց միջև: Հաշմանդամային Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի նախագահ Սամվել Ռոստոմյանը տեղեկացրեց, որ ֆեդերացիան անդամակցում է «CPISRA» միջազգային ասոցիացիային և մեկ առ մեկ ներկայացրեց բոլոր պարալիմպիկ սպորտաձևերն ու  ՀՀ-ում դրանց զարգացման հեռնկարները: Հաշմանդամ մարզիկների սպորտային դասակարգման մասին ամփոփ տեղեկություններ տվեց  Արաբկիր բժշկական կենտրոնի մանկական օրթոպեդիայի ծառայության ղեկավար Կարեն Քոլոյանը:Մասնակիցները  ներկայացրեցին իրենց կազմակերպերպությունների սպորտային փորձը:

Քննարկվեցին հաշմանդամային սպորտի զարգացմանը խոչնդոտող  խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները: Քննարկմանը ներկա ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշե Դավթյանը ծանոթանալով հիմախնդիրներին, լսելով  քննարկման ժամանակ բարձրացված հարցերը խոստացավ հնարավորինս աջակցել ֆեդերացիային` ուսունամարզական հավաքներ ու մրցաշարեր անցկացնելիս: Նա ասաց, որ  նախարարին կզեկուցի իրավիճակը և իր պարտքը համարեց առաջիկայում նախարարությունում քննարկում կազմակերպել  հաշմանդամային սպորտային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Սեմինարի հաջորդ փուլում մասնակիցները առաջարկներ արեցին, որոնք վերաբերվում էին ֆեդերացիայի կառավարմանը, կառուցվածքին, գործառույթներին ու կապերին` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Սեմինարը թերի կլիներ, եթե մասնակիցներն իրենց ազատ ժամանակը չանցկացնեին մարզադաշտում: Սեմինարի ավարտին  ՀՍՀԱՖ-ի և հաշմանդամների հիմնախնդիրների լուծմամբ շահագրգիռ ՀԿ-ների միջև կնքվեցին  համագործակցության հուշագրեր:

ՀՍՀԱՖ

30 Июн

Հաշմանդամյին Սպորտի Հայկական Ազգային Ֆեդերացիան ստեղծվել է 2009թ. «Հայկական ճամբար» հասարակական կազմակերպության կողմից, Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Սպորտային ցանց հաշմանդամություն ունեցող մարդկանց համար» ծրագրի շրջանակներում:

ՀՍՀԱՖ-ն անդամակցում է միջազգային CPISRA սպորտային կազմակերպությանը։

Ֆեդերացիան կարևորելով  պարալիմպիկ շարժման գաղափարախոսության տարածումը,  հիմնական շեշտը դրել է պարալիմպիկ սպորտաձևերի զարգացման վրա։

Ֆեդերացիան կազմակերպում և անցկացնում է ուսումնամարզական հավաքներ,  ցուցադրական մրցաշարեր,  հանրապետական մրցաշարեր,  ֆեդերացիայի առաջնություններ, որակավորման մրցումներ։ 2009 թ. ի վեր Ֆեդերացիայի լողի հավաքականը մասնակցում է հանրապետական ոչ հաշմանդամային առաջնություններին: 2009 թ. ֆեդերացիան  ունեցել է մեկ միջազգային մասնակցություն, վաստակելով երկու արծաթե մեդալ։